Լրահոս
Օրվա լրահոսը

Մահապարտն իր սեփականությունն է պաշտպանում

Հոկտեմբեր 27,2011 17:50

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր դիմել մահապարտ-ազատամարտիկ Գեղամ Սմբատյանը: Նա տեղեկացրել էր, որ 1989թ.-ից ակտիվորեն մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը; Վերադառնալով տուն՝ հարազատները հայտնել են, որ ՀՀ գազային արդյունաբերության արտադրական միավորումը /ՀայԳազարդ/ պատրաստվում է վաճառել իրեն պատկանող պանրի գործարանը:

1992թ. ապրիլի 15-ին նշված արտադրական միավորման/տնօրեն՝ Ռ.Ադոնց/ եւ Գ. Սմբատյանի միջեւ կնքվում է պայմանագիր, որի համաձայն Սմբատյանին 85 000 ռուբլով վաճառվում է նշյալ գործարանը:

Գ.Սմբատյանը մեկնում է ԼՂ՝ ռազմաճակատ: Վերադառնալով գյուղ՝ գյուղապետից տեղեկանում է, որ իր գնած գույքը հանձնվել է գյուղապետարանին: Այս տարվա հուլիսին մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով գույքը հանձնվում է Սմբատյանին, իսկ համայնքապետարանին պարտավորեցվում է,չկատարել այնպիսի գործողություններ, որոնք «նպատակաուղղված են նշված վեճի առարկա շինությունները քանդելուն, վեճի առարկա հողատարածքների նպատակային նշանակությունը փոփոխելուն»:

Համայնքապետարանը դիմում է ՀՀ վերաքննիչ դատարան, որի անդրանիկ նիստը նշանակվել է հոկտեմբերի 28-ին:

Նշենք, որ համայնքապետը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի եղբայրն է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31