Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անկախության 20-ամյակի համաժողով՝ անկախության «գլխատման» օրը

Հոկտեմբեր 27,2011 17:41

Այսօր Կամերային երաժշտության տանը խմբերգային երաժշտության կատարումներով մեկնարկեց Հայկական երաժշտական համաժողովի կազմակերպած փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին:

1994թ. հիմնված այս հասարակական կազմակերպությունը  տարիների ընթացքում ստեղծագործական կապեր է հաստատել Ռուսաստանի, Բելգիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Վրաստանի երաժիշտների հետ, թողարկել CD, հրատարակել գրականություն, որոնցում տեղ են գտել համաժողովի անդամներ Էդ. Միրզոյանի, Լ. Չաուշյանի, Ե. Երկանյանի, Ռ. Սարգսյանի, Մ. Վարդազարյանի, Ա. Կարապետյանի, Դ. Սաքոյանի, Ս. Զաքարյանի, Կ. Պետրոսյանի, Վ. Բաբայանի երկերը: Համաժողովի նախագահ Լեւոն Չաուշյանը  ասուլիսում հույս հայտնեց, որ փառատոնը բեկումային կլինի:

Զարմանալի էր մի բան՝ ինչպե՞ս կարելի է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված Երաժշտական համաժողովի բացման օր ընտրել հոկտեմբերի 27-ը, երբ տարիներ առաջ այդ օրը գլխատվել է անկախ Հայաստանի կառավարությունն ու օրենսդիր մարմինը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31