Լրահոս
Օրվա լրահոսը

Հ1-ն իր գովազդով «բռնաբարում» է

Հոկտեմբեր 27,2011 17:41

Հանրայինը խախտում է մեկ ժամվա ընթացքում գովազդի առավելագույն չափի սահմանված նորմերը, ինչպես լրատվական, այնպես էլ գեղարվեստական հաղորդումներում ցուցադրում է քողարկված գովազդ: Եթե մայրաքաղաքում Հանրայինը դիտելի է 24 ժամ, ապա Շիրակում 19-20 ժամ է այն հասանելի. գիշերային ժամերին 3-5 ժամ Հ1-ը Շիրակում չի հեռարձակվում: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այս տարվա հունվարի 1-ից իրականացնում է Հ1-ով հեռարձակված հաղորդումների գովազդային ծավալների եւ տեղաբաշխման ՀՀ օրենսդրությանը համապատասխան մոնիտորինգ, որը նպատակ ունի պարզել, թե որքանով է Հանրայինով հեռարձակվող գովազդի ծավալն ու բաշխումը համապատասխանում օրենսդրությամբ նախատեսված նորմերին: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում ծրագրի ղեկավար Լեւոն Բարսեղյանն ու փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրին մայիս-հունիս ամսվա հաշվետվությունը: Լ. Բարսեղյանը Հ1-ի թույլ տված խախտումներից առանձնացրեց այն, որ Շիրակի մարզի եւ ընդհանրապես մարզերի ու մայրաքաղաքի միջեւ Հ1-ը խտրական վերաբերմունք է դրսեւորում: «Հ1-ի կողմից խախտումներն այնքան շատ են, որ ընդամենը պետք է կույր եւ խուլ լինել դրանց չհաղորդակցվելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծրագրի ղեկավարը: Ավելի ուշ հավելեց, որ  իրավիճակի բարելավման նպատակով առաջարկություններով կդիմեն ՀՀՌԽ-ին, Հ1 -ին, ՀՌԱՀ-ին, ինչպես նաեւ ԱԺ-ին: Հարցրինք, թե որեւէ ակնկալիք ունե՞ն համապատասխան մարմիններից: Լ. Բարսեղյանը պատասխանեց, որ նախորդ հաշվետվության արդյունքները եւս ուղարկել են 4 ատյաններին, բայց միայն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովից է  եղել արձագանք. «Այս ընթացքում միակ բանը, որ արել է ԱԺ-ն  «Գովազդի մասին» օրենքում, առավելագույն գովազդի ծավալը 1 ժամում 10-ի փոխարեն 14 րոպե դարձնելը եւ գովազդային տարբեր հատկանիշներ կրող նյութերը որպես գովազդ համարելն է եղել»:

Ի դեպ, կազմակերպիչները ակնկալում էին քննարկում ՀՀՌԽ-ի, ՀՌԱՀ-ի, Հ1-ի ներկայացուցիչների հետ, սակայն, չնայած հատուկ հրավերին, չէին բարեհաճել ներկա գտնվել:

Մոնիտորինգի մասին մանրամասն՝ թերթի տպագիր համարում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31