Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ կառավարությունը կողմ է, որ չինովնիկը պետբյուջեի հաշվին թանկարժեք մեքենա գնի

Հոկտեմբեր 27,2011 17:00

ՌԴ էկոնոմիկայի եւ զարգացման նախարարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել Պետդումայում Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Ալեքսանդր Կուլիկովի եւ Վլադիմիր Նիկիտինի հեղինակած օրինագծի վերաբերյալ, որով  պետական պաշտոնյաները կարող են պետբյուջեի հաշվին մեկ միլիոն ռուբլին գերազանցող արժողությամբ ավտոմեքենա գնել միայն կառավարության համաձայնությամբ: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Կոմունիստ պատգամավորները կարծում են, որ պետական գնումների մասին համապատասխան օրենսդրությունում իրենց առաջարկած փոփոխությունների արդյունքում պետական միջոցներն ավելի ռացիոնալ կծախսվեն: Նախարարությունում կոմունիստների հետ համաձայն չեն: «Թանկարժեք մեքենաների գնումը, նկատի ունենալով դրանց ավելի երկար ժամանակ  շահագործելու հնարավորությունը, որոշ դեպքերում կարող է բյուջետային ավելի քիչ միջոցներ պահանջել, քան` հաճախակի վերանորոգման  եւ էժանագին տեխնիկան փոխարինելու դեպքում»,- ասված է օրինագծի վերաբերյալ նախարարության եզրակացության մեջ:

Բացի այդ, գերատեսչության կարծիքով, մեկ միլիոն ռուբլին «հարաբերական բնույթ է կրում»: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ նման փոփոխությունները համալիր խնդիրը չեն լուծում, քանի որ պետպաշտոնյաները  գնում են ոչ միայն ավտոմեքենաներ, այլեւ` կահույք, տեխնիկա եւ այլն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31