Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաստանը Ռուսաստանին նոր առաջարկ է արել

Հոկտեմբեր 27,2011 16:47

Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի Դաշնության անդամակցության շուրջ ընթացող բանակցություններում Վրաստանը Ռուսաստանին նոր առաջարկ է արել, որը վերաբերում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում առեւտրի միջազգային վերահսկողությանը: Reuters-ին այդ մասին տեղեկացրել է վրացական պատվիրակության ղեկավար, Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Կապանաձեն /լուսանկարում/: Այդ առաջարկի շուրջ քննարկումները շարունակվում են: «Մենք Ռուսաստանին նոր առաջարկ ենք արել, եւ հիմա գնդակը Ռուսաստանի դաշտում է»,– հայտարարել է բանակցություններում վրացական պատվիրակության ղեկավարը:

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ անդամակցության շուրջ բանակցությունները ընդհատվել էին դեռ երեքշաբթի կեսգիշերից հետո եւ վերսկսվել էին չորեքշաբթի: Այդ կազմակերպության անդամ Վրաստանը միջազգային այդ խոշորագույն գործընկերությանը Ռուսաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտն է, եւ եթե կողմերը կարողանան համաձայնության հասնել պետական սահմանների շուրջ` Ռուսաստանը, ինչպես սպասվում է,  մինչեւ տարեվերջ կստանա ԱՀԿ-ի անդամակցության Վրաստանի հավանությունը: Առայժմ երկու երկրները ընդհանուր հայտարարի գալ չեն կարողանում, Ռուսաստանը հրաժարվում է Վրաստանին տեղեկություններ տրամադրել երբեւէ Վրաստանի ինքնավարություններ հանդիսացող, իսկ այսօր արդեն ՌԴ կողմից անկախ ճանաչված Աբխազիայում եւ Հարավային Օսիայում առեւտրաշրջանառության վերաբերյալ: Աղբյուրի մատուցմամբ, եթե ամեն ինչ հարթ ընթանա եւ Ռուսաստանը, այնուամենայնիվ, համաձայնի Վրաստանի պայմանին կամ կարողանա հաղթահարել Թբիլիսիի դիմադրությունը, ապա արդեն նոյեմբերի 10-ին  կարող է վերջնական որոշում ընդունվել ԱՀԿ-ին այդ երկրի անդամակցության մասին:

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն միավորում է աշխարհի 153 երկրների, որոշումներ է ընդունում կոնսենսուսի հիման վրա, որի պարագայում Վրաստանը կարող է օգտվել վետոյի իր իրավունքից եւ արգելափակել Ռուսաստանի`այս կազմակերպությանն անդամակցելու փորձին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31