«Պեկինը մեզ հետ է»,-FrancePress-ին չորեքշաբթի օրը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների գագաթաժողովից հետո հայտարարել է դիվանագետներից մեկը:
Կարդացեք նաև
Առայժմ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի Չինաստանի օգնության ծավալը եւ հատկապես ինչպե՞ս այն կարտահայտվի: ԵՄ գագաթաժողովի մասնակից երկրները մտադիր են համաձայնեցնել Եվրոպական կայունության հիմնադրամի ֆինանսավորմանը առանց եվրագոտու անդամ պետությունների լրացուցիչ ներարկումների: Իսկ Չինաստանը հայտարարել է, թե պատրաստ է ֆինանսական ներդրումներ անել այդ հիմնադրամում եւ աջակցել եվրագոտու երկրներին` հաղթահարելու տնտեսական ճգնաժամը:
FP-ի տեղեկություններով, հինգշաբթի օրը Եվրոպական ֆինանսական կայունության հիմնադրամի ղեկավար Կլաուս Ռեգլինը մեկնելու է Պեկին` այդ խնդրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով: