Լրահոս
Օրվա լրահոսը

Բիոմետրիկ բիզնեսի դեմ

Հոկտեմբեր 27,2011 16:32

«Առավոտի» տեղեկություններով, 80-ից ավելի գիտնականներ, մտավորականներ դիմել են ՀՀ ԱԺ-ին՝ «Կենսաչափական փաստաթղթերի ներդրման գաղտնի իմաստը» խորագրով նամակով:

Ահազանգողները վտանգ են տեսնում չիպավորման տարատեսակ նախագծերի հետ կապված, զգուշացնում են, որ «այս վտանգավոր նախագծերի ետեւում կանգնած ուժերը պլանավորում են հրաժարվել ռեալ փողերից, քանի որ փողի դերը կատարելու է նույնականացման քարտը»:

Ըստ նամակագիրների, «ստեղծվող էլեկտրոնային կենտրոնացման ճամբարում» իշխանությունը տեղեկանալու է քաղաքացիների բոլոր գնումների մասին, որոնք կատարվում են նույնականացման քարտերի միջոցով, բացի դրանից, բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները թաքցնում են, որ նույնականացման քարտը, որի միջոցով կատարվում են գնումները, կարող է լինել պետական տեռորի գործիք, իշխանությունը կամայական ձեւով կարող է հանել այլախոհի հաշվից ցանկացած գումար ,հեշտությամբ շրջանցելով իր սեփական համակարգչային պաշտպանությունը»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» շաբաթօրյա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31