Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազգային դրամի զբոսայգի չի ստեղծվի

Հոկտեմբեր 27,2011 16:26

Երեկ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման ՀՀ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նիստում մերժվեց դրամի խորհրդանիշի հեղինակ Կարեն Կոմենդարյանի ներկայացրած` Ազգային դրամի զգոսայգի ստեղծելու գախափարը: Կոմենդարյանը պատկերացնում է, որ այգում գտնվող ջրավազանի մեջ, այլ երկրների օրինակով, զբոսաշրջիկները     կարող են նաեւ մետաղադրամներ նետել:

Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանը անընդունելի է համարում առաջարկը. «Ենթահանձնաժողովն անընդունելի է համարում առաջարկը` հաշվի առնելով այն հանգամանքները, որ դրամի անվան տակ ներկայացվում են ոչ թե ազգային դրամները, այլ ԿԲ-ի կողմից թողարկված հուշադրամները: Վտանգվում է պուրակի գոյությունը, քանի որ ժամանակի ընթացքում այն  կարող է դառնալ անայցելելի, հնարավոր է՝  հետագայում կհայտնվի ԿԲ-ի ենթակայության ներքո: Անընդունելի է նաեւ այն, որ զբոսայգին ոչ թե երեւանցիների համար է, այլ զբոսաշրջիկների»: Որոշմանը դեմ քվեարկեցին ենթահանձնաժողովի անդամներից 17-ը, կողմ` 3-ը, եւ մեկը ձեռնպահ էր:

Ինչպես նշեց  ՀՀ առեւտրաարտադրական պալատի տեղեկատվության վերլուծության բաժնի պետ Ասքանազ Աբրահամյանը, դրամը պետության խորհրդանիշ է, հետեւաբար`  այն կներկայացնի միայն 20 տարվա պատմություն: «Ուրիշներն իրենց   կեղտը փլավի տեղ են ծախում, իսկ մենք դա չենք կարողանում»:

Իսկ կոմպոզիտոր Ստեփան Բաբա-Թորոսյանի կարծիքով`  ազգային արժեքները կարելի է ներկայացնել գեղանկարների կամ քանդակների տեսքով, ոչ թե` դրամի: «Այնքան ենք խեղճացել, որ Գառնին ներկայացնենք հուշադրամի՞ վրա»:

Ինչպես մեկնաբանեց Կոմիտաս վարդապետը, դրամն Ավետարանում ներկայացված է «Մամոնա» բառով. «Ոչ թե դրա՛մը պետք է լինի համազգային արժեք, այլ լեզուն»: Հոգեւորականը նաեւ հավելեց, որ  «Ազգային արժեքն այն է, ինչը արժեւորվում է համայն հանրության կողմից: Դրամներով տուրիզմի հեղեղ չի սպասվի: Հետաքրքիր գաղափար է, բայց ոչ առաջնային»:

ՀՀ հանրային խորհրդի անդամ Աշոտ Մանուչարյանը նույնպես դեմ եղավ առաջարկին. «Փորձ է արվում ազգային արժեքների համատեքստում ներկայացնել ժամանակակից հուշամեդալները»:

Պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Սարգսյանը գաղափարին կողմ է, տեղի ընտրությանը` դեմ:

Կ. Կոմենդարյանի խոսքերով` ինքը մի կողմից ուզում է ներկայացնել ազգային արժեքները, մյուս կողմից` զարգացնել գեղեցիկ ավանդույթը. «Մետաղադրամ նետելը նշանավոր փաստ կլինի յուրաքանչյուրի կյանքում»:

Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման ՀՀ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի կայացրած որոշումը կներկայացվի Հանրային խորհրդին` այն հաստատելու համար: Գալիք նիստը նախատեսված է մյուս շաբաթ:

 ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31