Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԱՄՈՐՁԱՏՈՒՄ

Հոկտեմբեր 27,2011 16:20

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ առաջարկեց կառավարությանը վերջին շրջանում ակտիվացած մանկապղծության, վերջերս նաեւ՝ «տատիկապղծության» դեպքերի դեմն առնելու նպատակով իրականացնել ամորձատում: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատասխանելով այս հարց-առաջարկին, նկատեց, որ ոչ բոլոր խնդիրներն են, որ կարող են իրավական լուծումներ ստանալ. «Կարող ենք համաձայնել, որ պատժի խստացումը կարող է զսպաշապիկ հանդիսանալ, բայց կաստրացիան իրականում պատժի խստացում չէ, պետք է նաեւ գիտակցել, որ պատժի խստացումը երբեմն բերում է որակյալ հանցագործությունների թվի բարձրացման»:
Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց, որ, օրինակ, Գերմանիայում կաստրացիայի մասին օրենքն ընդունելուց ի վեր 84%-ով պակասել են այս կարգի հանցագործությունները: Պատգամավորը հիշեցրեց նաեւ էթիկայի կանոնների մասին. «Մեր իրականության մեջ ութսունամյա տատիկին երեք ժամ «Հայլուրը» ցույց էր տալիս, այսինքն՝ դրակոնյան մեթոդներ. սա է իմ կարծիքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31