Լրահոս
Օրվա լրահոսը

180 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ «ԳԱԼԱ»-Ի ԳՐՊԱՆԻՑ

Հոկտեմբեր 27,2011 16:10

Երեկվանից Գյումրիի «ԳԱԼԱ»  հեռուստաընկերությունը սկսել է եթեր հեռարձակվել  քաղաքի կենտրոնական հեռուստաաշտարակից, որը վարձակալել է ամսական 180000 դրամով: Նշենք, որ այս հեռուստաաշտարակը պատկանում է ոչ թե Գյումրիի քաղաքապետարանին, այլ ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարությանը կից  Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ-ին: Անկախ լրատվամիջոցի սարքավորումները մի հեռուստաաշտարակից մյուսը տեղափոխելու պատճառը ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ 5 ամիս առաջ կայացրած որոշումն է՝ հօգուտ Գյումրիի քաղաքապետարանի: Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ «անհնազանդ» հեռուստաընկերության գլխին գործ սարքելիս ներքաշեցին նաեւ Գյումրիի քաղաքապետարանին, որը, տեր կանգնելով «ԳԱԼԱ»-ի քթի տակ գտնվող տիրազուրկ հեռուստաաշտարակին՝ դատի տվեց հեռուստաընկերությանը ու հարկադրեց սարքավորումներից ազատել իր գույքը: Ժամանակավոր եթերազրկվելուց հետո «ԳԱԼԱ»-ի եթերը  արդեն վերականգնված  է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել