Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորների հարազատների կոչը «օրենքով գողերին»

Հոկտեմբեր 27,2011 16:11

Երեկ «Մի խումբ կալանավորների հարազատներ» ստորագրություններով ստացել ենք հետեւյալ բովանդակությամբ նամակ-ահազանգը. «Հարգելի «Օրենքով գողեր», խնդրում ենք թույլ չտալ Ձեր կողմից ընտրած «զոնն նայողներին» ամիսը երկու անգամ գումար հավաքել բոլոր կալանավորներից՝ «պալաժենու համար է» անվան տակ: Մենք էլ ի վիճակի չենք մեր հարազատներին այդքան գումար ուղարկել: Մի՞թե բավական չէ «ղումարի փողերի» գումարները:

Աշխարհի 80 տոկոսը զբաղվում է մոլախաղով: Մենք դեմ չենք այդ մոլախաղին, բայց որ ստիպողաբար  բոլոր կալանավորներին ամիսը երկու անգամ ցուցակագրում են, թե ով ինչքան գումար պետք է «մուծվի», դա արդեն անմարդկային է: Մենք, ինչպես եւ կալանավայրերի ադմինիստրացիան գիտի այդ մասին: Սակայն ադմինիստրացիան լռում է, որովհետեւ օգտվում է նշված գումարներից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31