Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պլանավորում է փոխել ԱՊՀ երկրների չեմպիոնների՝ «Համագործակցության գավաթի» անցկացման ձեւաչափը: Նախատեսվում է, որ եկող տարվա հունվարի 20-ից 29-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք այդ մրցաշարին կմասնակցեն ոչ թե ակումբները, այլ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրների հավաքականները, որոնք կազմավորված կլինեն մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստներով: Ներկայումս այդ հարցը քննարկման փուլում է:
Աշոտ Հակոբյան
Կարդացեք նաև