Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ

Հոկտեմբեր 27,2011 15:53

Եկեղեցուն արտոնություններ տալու մասին հարցին պատասխանելով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ասաց. «Մենք երկուսուկես տարի առաջ խոստացանք հանրությանը, որ օրենսդրորեն կկարգավորենք այս հարցը, որ այն գույքը, որը պատկանում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրան վերադարձվի, որպեսզի լինի սեփականատեր, որպեսզի կադաստրում գրանցվի սեփականության իրավունքը՝ իրավական գործունեություն իրականացնելու համար: Այս ճանապարհով էլ մենք գնում ենք, եւ այս իրավական ակտի ընդունումը հնարավորություն կտա վերջապես սեփականության իրավունք տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, հստակ հատակագծերը սահմանել, թե ինչ հողեր են հատկացվում, որոնք, ըստ էության, այսօր էլ որոշ եկեղեցիներում տնօրինվում են Մայր Աթոռի կողմից, բայց իրավաբանորեն ձեւակերպված չեն»: 

Կարդացեք նաեւ՝ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել