Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում շարունակվում է շախմատի «Corsica Masters 2011» միջազգային խոշոր բաց մրցաշարը, որին մեր հանրապետությունից մասնակցում են գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, ինչպես նաեւ երիտասարդ շախմատիստ Վահե Բաղդասարյանը:
Յոթերորդ տուրում Մելքումյանը սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլիին, Վահե Բաղդասարյանը ոչ-ոքի արեց Ադրբեջանի առաջատար գրոսմայստերներից Ռաուֆ Մամեդովի հետ, իսկ Ավետիք Գրիգորյանը առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Եհուդ Շաշերի նկատմամբ՝ այն շախմատիստի, ում հետ իրանցի մրցակիցը քաղաքական նկատառումներով հրաժարվեց նստել նույն խաղատախտակի առջեւ, ինչի համար հեռացվեց մրցաշարից:
Յոթ տուրից հետո Հրանտ Մելքումյանը 6,0 միավորով Կրիշնան Սասիկիրանի (Հնդկաստան) եւ Իվան Չեպարինովի (Բուլղարիա) հետ կազմում է առաջատարների եռյակը: Ավետիք Գրիգորյանն ու Վահե Բաղդասարյանը վաստակել են 5,0-ական միավոր: