Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՊԱՍԵԼՈՎ ԱԳՆ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԻՆ

Հոկտեմբեր 27,2011 14:57

Թեպետ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ ներկա չէր կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանին, այդուհանդերձ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջինիս հարց ուղղեց: Հարցը Ադրբեջանի՝ ՄԱԿ-ում ոչ մշտական անդամ ընտրվելու մասին էր. «Այսօր արդեն պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ այդ երկու տարին իրենք օգտագործելու են հիմնականում ԼՂ-ի խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում արծարծելու համար։ Այսօր արդեն պաշտոնական Թուրքիան հայտարարել է, որ օգնելու է իրենց եղբայրակից Ադրբեջանին այդ խնդիրն առաջ մղելու համար։ Այսօր արդեն ԱՄՆ-ի Պետդեպը շնորհավորել է Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնալու կապակցությամբ, ողջունել է նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Իհարկե, մենք կարող ենք, ինչպես այսօր առավոտյան որոշ լրատվամիջոցներում հանդիպեցինք հրապարակումների՝ «փտած ՄԱԿ» եւ այս կարգի ձեւակերպումների, ասել, թե Ադրբեջանը գնել է 155 երկրի քվե՝ չհասկանալով, որ դրանով մենք ուղղակիորեն բարձրացնում ենք Ադրբեջանի դերը եւ նշանակությունը՝ եթե Ադրբեջանը կարող է 155 երկրի նախագահ եւ վարչապետ գնել։ Իհարկե, կարող ենք ասել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում մշտական անդամի կարգավիճակ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք իրենց հստակ դիրքորոշումն ունեն այս խնդրի վերաբերյալ, բայց ես կուզենայի, որ մեր ԱԳՆ-ն պաշտոնապես ասեր՝ ի՞նչ կարող էր անել մեր համապատասխան գերատեսչությունը, ի՞նչ պիտի աներ, որ չի արել կամ արել է ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչը, բացի շաբաթը մեկ Պան Կի Մունին նամակ գրելուց, թե՝ ինչքան վատն է Ադրբեջանը թեմայով։ Ինչո՞ւ Հայաստանը չառաջադրեց նաեւ իր թեկնածությունը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այս օրերին հնչելու են, քանի դեռ մեր արտաքին գերատեսչությունն այս խնդիրների վերաբերյալ հանդես չի եկել հստակ պարզաբանմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31