Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն շարունակում է կասկածել Պակիստանին

Հոկտեմբեր 27,2011 14:54

Պակիստանը կրկին մեղադրվում է երկակի խաղ խաղալու մեջ. ամերիկյան հետախուզությունը պնդում է, որ հրապարակայնորեն այդ երկիրը գործում է որպես՝ Միացյալ Նահանգների դաշնակից, բայց գաղտնի կերպով պատրաստում եւ զինում է Ամերիկայի գլխավոր թշնամիներին՝ աֆղան թալիբներին: BBC-ի մատուցմամբ, աֆղանական բանտում գտնվող  Նաջիբ անունով մի երիտասարդ թալիբ պնդել է, թե իրեն  հավաքագրել է Պակիստանի հետախուզական ծառայությունը՝ ISI-ին: Նրա ասելով, թալիբների ճամբարում իրեն որպես՝ մահապարտ էին պատրաստում, իսկ այդ ընթացքին հետեւում էին ISI-ի աշխատակիցները: 15 օր անց  երիտասարդն արդեն պատրաստի մահապարտ է եղել եւ գործուղվել է Աֆղանստան, որտեղ նա պիտի ահաբեկչական ակտ իրականացներ, բայց վերջին պահին միտքը փոխվել է եւ ընկել Աֆղանստանի հետախուզական ծառայությունների ձեռքը:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Բրյուս Ռայդելի համոզմամբ, երիտասարդի պատմածը համընկնում է տոննաներով ստացված այն հետախուզական տվյալների հետ, որոնք հաստատում էին ամերիկացիների կասկածներն առ այն, որ Պակիստանը վերջին 10 տարիներին գաղտնի կերպով զինել եւ աջակցել է թալիբներին, որոնք փորձում են վերականգնել իրենց երբեմնի վերահսկողությունը Աֆղանստանում: Ռայդելը ԱՄՆ նախագահ Օբամային առաջարկել է՝ ամբողջությամբ վերանայել տարածաշրջանում ամերիկյան հետախուզության գործունեությունը. «Մեր հետախուզական տվյալները միանշանակ էին: Մենք տեսնում էինք, որ Աֆղանստանում գրոհայինները վայելում են պակիստանյան բանակի եւ հետախուզության ոչ թե պասիվ, այլ ակտիվ աջակցությունը»:

Պակիստանը մշտապես պնդել է, թե որեւէ կապ չունի թալիբների իրականացրած ահաբեկչական ակտերի հետ, բայց ավելի ուշ ԿՀՎ-ն ստացել է իր կասկածները հիմնավորող փաստեր: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պակիստան կատարած իր վերջին այցի ժամանակ հայտարարել էր. «Պակիստանը ստիպված է լինելու որեւէ դեր խաղալ: Նրանք կարող են կամ՝ օգնել, կամ՝ անտարբեր մնալ, կամ՝ վնասել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31