Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռումինիայի «հայկական» քաղաքների ղեկավարները՝ Հայաստանում

Հոկտեմբեր 27,2011 14:43

ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ երկօրյա այցով Ղարաբաղ մեկնելուց առաջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզի քաղաքապետերի հետ հանդիպել է եռօրյա աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն եկած Ռումինիայի Պիտեշտ, Ֆոկշան, Ռոման, Գեռլա, Դումբրավեն, Ֆրումոասա քաղաքների քաղաքապետեր Թուդոր Պենդիուկին, Բոգդան Մատիշանին, Լաուրենցիու Լեորեանուին, Օվիդիու Դրագանին, Ջորջետա Իրիմիեին, Տիբոր Ֆերենցին:

Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ հայ եւ ռումին համայնքապետերը խոսել են համագործակցության հնարավոր ոլորտներից, քաղաքների միջեւ բարեկամական կապեր հաստատելու հնարավոր տարբերակներից, հայկական Տավուշի եւ ռումինական Արջես տարածաշրջանի միջեւ գործնական կապեր հաստատելու հեռանկարից:

Ռումինիայի քաղաքապետերը ասել են, որ իրենց համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, քանի որ հայ ժողովուրդը մեծ ավանդ ունի իրենց քաղաքների կառուցման ու զարգացման գործում: Գեռլա եւ Դումբրավեն քաղաքները 18-րդ դարի սկզբին հիմնել են հենց հայերը եւ դրանք երկար ժամանակ կառավարվել են հայկական օրենքներով: Այսօր այս քաղաքներում առկա է հայկական հարուստ մշակութային ժառանգություն` քաղաքային հոգեւոր եւ աշխարհիկ շինություններ, արվեստի գործեր, գիտապատմական հետաքրքրություն ներկայացնող արժեքավոր արխիվներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31