Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անտարբեր են նաեւ հաշվարարները

Հոկտեմբեր 27,2011 14:31

Հոկտեմբերի 22-ին «Հաշվառվել են, բայց կա անտարբերություն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի հատկապես երիտասարդ բնակիչները անտարբեր են մարդահամարի նկատմամբ, շատերը նույնիսկ ծանոթ չէին հարցաթերթիկի հարցերին ու հաշվառվելու բեռը իրենց ծնողների ուսերին էին թողել:

Պարզվում է, որ առկա է նաեւ հակառակ պատկերը: Մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովը եւ մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման մարզային հանձնաժողովները պաշտոնապես դիմել են մարզի բնակիչներին եւ խնդրում են «մարզի բոլոր այն բնակիչներին, որոնց սույն թվականի հոկտեմբերի 12-21-ը մարդահամարի նպատակով հաշվարարներ չեն այցելել, այդ մասին մինչ սույն թվականի հոկտեմբերի 31-ը տեղեկացնել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության  /ՀՀ ԱՎԾ / մարզային գործակալությանը»:

Մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովը դիմել է նաեւ մայրաքաղաք Երեւանի բնակիչներին:

Ուրեմն անտարբեր են ոչ միայն Հայաստանի Հանրապետության բնակիչները, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության անունից եւ հանուն Հայաստանի Հանրապետության պարտականություններ ստանձնած անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31