Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱՆՑՅԱԼԸ ՄՈՌԱՆԱԼՈՒ

Հոկտեմբեր 27,2011 13:30

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկշաբաթյա այցով գտնվում է  Արեւմտյան Հայաստանում: Հոկտեմբերի 22-ին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հազարավոր հայերի հետ միասին նա մասնակցել է Տիգրանակերտում (Դիարբեքիր) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացման, ապաեւ վերաօծման արարողությանը: Այդ օրը հինավուրց Հայ Առաքելական այս եկեղեցում կնքվեցին նախկինում որպես սուննի մուսուլման ներկայացող մի խումբ արեւմտահայեր»,- այդ մասին տեղեկացնում է «Ժառանգության» մամուլի ծառայությունը: Պատասխանելով հայերի եւ թուրքերի միջեւ պահպանվող սառնության մասին «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթի հարցին՝ Հովհաննիսյանը մասնավորապես ասել է. «Անչափ կարեւոր է, որ երկու ժողովուրդների միջեւ հաստատվի երկխոսություն, սակայն դա պետք է տեղի ունենա առանց մոռացության մատնելու պատմական այն ահավոր ողբերգությունը, ինչպիսին է Ցեղասպանությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31