Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարն իր ենթակայի՝ԴԱՀԿ պետի մասին

Հոկտեմբեր 27,2011 10:45

Հատված ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Թովմասյան, Ձեր ղեկավարած կառույցի ենթակայությամբ է գործում ԴԱՀԿ ծառայությունը: Ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին է պատկանում «Քեթրին Գրուպ» ընկերությունը: Վերջերս անգամ «Ազատություն» ռադիոկայանով անդրադարձ եղավ նրան, որ Պողոսյանը հյութերի  վաճառման փողոցային կետեր է բացել: Այսինն՝ ԴԱՀԿ ծառայության պետը զբաղվում է տնտեսական գործունեությամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:

Ես շատ վատ եմ վերաբերվում, երբ որ պետական պաշտոնյան զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Դա օրենքով  արգելված է: Իսկ որ պաշտոնյայի կողմից ինչ-որ ժամանակահատվածում հիմնադրված կազմակերպությունը կարող է տնտեսական գործունեություն վարել… ցանկալի է, որ բոլորը իրենց  տնտեսական  գործունեությունը ընդլայնեն: Եթե կգտնեք ուղղակի կապ անմիջական իր կողմից կառավարման (նկատի ունի Միհրան Պողոսյանին- հեղ.) այդ դեպքում նոր կպատասխանեմ ձեր հարցին:

– Դուք չունե՞ք բիզնես:

– Ե՞ս:

– Այո, ասում եք լավ բան է, դրա համար եմ հարցնում:

– Ինձանից ի՞նչ բիզնեսմեն, ցավդ տանեմ: Լավ, էլի, ախպոր պես: Ինչ կա՝ այ հես ա (ձեռքով ցույց է տալիս գլուխը- հեղ.), ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի:

 Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31