«ՀԺ»-ն մի քանի հարց է ուղղել երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին
– Պարոն Հախվերդյան, օրերս հրավիրած ասուլիսում հայտարարել էիք, որ լրջորեն մտածում եք Հայաստանից հեռանալու մասին: Կմանրամասնե՞ք, թե ինչու:
– Նախ, համատեքստից հանած է այդ ամենը, երկրորդն էլ՝ ես սիրում եմ միշտ մի հատ տարօրինակ բան ասել, որպեսզի այս խեղճուկրակ ժուռնալիստները գոնե խառնվեն իրար, ինչ-որ բաներ գրեն: Վերջիվերջո փող են ստանում, չէ՞ մարդիկ:
– Այսինքն՝ այդպիսի մտադրություն իրականում չունե՞ք:
Կարդացեք նաև
– Չէ: Պետք չէ ամեն ասվածի հավատալ, մանավանդ՝ գրածի: Ես ուղղակի զվարճանում եմ: Այսօր գիտեք մեր լրատվամիջոցները ինչի են նման. մի հատ մեծ ճահիճի, որտեղ քար ես գցում, գորտերը սկսում են կռկռալ: Այսինքն՝ ես քարը գցեցի ճահիճը, եւ գորտերը կռկռացին:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»