Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանական սեմինար` աստղադիտարանում

Հոկտեմբեր 26,2011 00:00

NEW
 
Վերջերս լրացան աստղագիտության երկու երախտավորների հոբելյանները` աստղագետ Վահե Օսկանյանի 90-ամյակը եւ նշանավոր կոնստրուկտոր Բագրատ Իոաննիսյանի 100-ամյակը: Այդ առիթներով Բյուրականի աստղադիտարանում  օրերս կազմակերպվել էր սեմինար: Առաջին կեսը նվիրված էր Վահե Օսկանյանին, ով Բյուրականի աստղադիտարանի կարեւորագույն ուղղություններից մեկի` փոփոխական աստղերի ուսումնասիրության առաջատարներից էր: Նրա մասին մանրամասնորեն պատմեց որդին` նույնպես աստղագետ Արա Օսկանյանը, անդրադառնալով Վահե Օսկանյանի կյանքին եւ գիտական ժառանգությանը: Այնուհետեւ հիշողություններով եւ ելույթներով հանդես եկան աստղադիտարանի աշխատակիցներ Լիդիա Երաստովան, Սուսաննա Հակոբյանը, Լյուդվիկ Բաղյանը, Արեգ Միքայելյանը, Աշոտ Ղարիբջանյանը, Հովհաննես Պիկիչյանը եւ Հայկ Հարությունյանը: Հոբելյանական սեմինարի երկրորդ կեսը նվիրված էր Բագրատ Իոաննիսյանին, որի ղեկավարությամբ պատրաստվել են Խորհրդային Միության խոշորագույն աստղադիտակները: Տիգրան Մովսիսյանը պատմեց Ռուսաստանի հատուկ աստղադիտարանում Բ. Իոաննիսյանի 100-ամյակին նվիրված վերջերս տեղի ունեցած խորհրդակցության մասին: Այնուհետեւ ցուցադրվեց նույն աստղադիտարանի նախաձեռնությամբ պատրաստված Իոաննիսյանին նվիրված շարժանկարը: Վերջում նրա մասին հիշողություններով ելույթ ունեցան Էդուարդ Խաչիկյանը եւ Լյուդվիկ Բաղյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել