Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ 2-ՐԴ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԱՏԱՐՆ ԷԻՆ

Հոկտեմբեր 26,2011 00:00

Թուրքիայի Իզմիթ քաղաքում ընթացող մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը, որ նախորդ օլիմպիադայի հաղթողն է, երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 4:0 «չոր» հաշվով պարտության մատնելով Մոլդովայի թիմին եւ առավոտյան մրցահերթից հետո 7,5 միավորով ստանձնեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դերը: Հաղթանակն ըստ խաղատախտակների հերթականության կերտեցին Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը եւ Արման Միքայելյանը: Հիշեցնենք, որ մեր տղաները մեկնարկային տուրում 3,5:0,5 հաշվով պարտության էին մատնել «UAE-Team-A»-ին: Մրցակարգով երեկ երեկոյան կայացավ նաեւ երրորդ տուրը, որում մարզիչ Արսեն Եղիազարյանի սաներն ուժերը չափում էին 2-րդ տեղում ընթացող Հնդկաստանի իրենց հասակակիցների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել