Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 26,2011 00:00

Հոկտեմբերի 26-ին, ժամը 13-16-ը, ՀՀ Ազգային ժողովի բակում կկայանա Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում: Նախաձեռնողներն են ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը եւ Հայաստանի պատանեկան նվաճումներ հ/կ-ն: Տոնավաճառին կմասնակցեն եւ իրենց ապրանքները սպառողին կներկայացնեն 30 ավագ դպրոցների աշակերտական ընկերությունների ներկայացուցիչները: Միջոցառումը նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին: Տոնավաճառից ստացված հասույթը ուղղվելու է բարեգործությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել