Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ «Գլոբուսի» փառատոնին

Հոկտեմբեր 26,2011 00:00

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կմասնակցի աշխարհահռչակ «Գլոբուս» թատրոնի կազմակերպած փառատոնին:
Այն կմեկնարկի ապրիլի 23-ին՝ Շեքսպիրի ծննդյան օրը, կմասնակցեն 37 երկրների թատրոններ եւ թատերախմբեր, ներկայացումներն ընթանալու են 37 լեզվով՝ յուրաքանչյուր մասնակից թատրոն կներկայանա իր մայրենիով: Հայաստանից՝ Շեքսպիրյան փառատոնին կազմակերպիչների ընտրությամբ մասնակցող Գ. Սունդուկյանի անվան թատրոնը կներկայացնի «Ջոն արքա» ներկայացումը: Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում անցկացվելիք Շեքսպիրյան փառատոնի նախագահ Թոմ Բըրդն ասաց, թե ուրախ է, որ Սունդուկյանի թատրոնը մասնակցելու է փառատոնին, ու Շեքսպիրը մեծ ազդեցություն ունի Կովկասում. «Երեկ այստեղ դիտեցի «Գոյա» ներկայացումը: Հիացել էի, լավ է, որ հենց այդ խումբն է լինելու «Գլոբուսի» փառատոնում»: Հայաստանի մասնակցության մեջ այս փառատոնում իր «ներդրումն» է ունեցել «Գլոբուս» թատրոնի հայազգի դերասան Գեւորգ Մալիկյանը: Պատմում է, որ ինքը «Գլոբուսի» նախորդ տարիների փառատոներից մեկին մասնակցել է, այս անգամ էլ մոտեցել է տնօրենին եւ ցանկություն է հայտնել փառատոնին տեսնել Հայաստանի եւ Թուրքիայի թատերախմբերին, պատճառը նրա՝ ազգությամբ հայ եւ Թուրքիայի քաղաքացի լինելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել