Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԱՍԿՈՆ» ՍՊԱՍՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ

Հոկտեմբեր 26,2011 00:00

\"\"Մեր այս տարվա սեպտեմբերի 28-ի համարում տպագրված «Մի վթարի պատմություն» հրապարակման մեջ գործարար Արման Մինասյանը բողոքում էր, որ վարկով եւ ընկերոջ մոր անունով մեքենա է գնել, այն ապահովագրել «Ռասկո» ընկերությունում, սակայն երբ վթարի է ենթարկվել, ապահովագրական ընկերությունը հրաժարվել է փոխհատուցում տալ, ձգձգում է հարցը, եւ հիմա Արման Մինասյանն ու «Ռասկոն» հարաբերվում են դատարանում:
Հրապարակմանը արձագանքել է «Ռասկո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Գալստյանը: Մոտ մեկ էջանոց պատասխանում «Առավոտի» հրապարակմանը վերաբերող մեկ նախադասություն կա միայն: Ըստ այդմ. «Ռասկո» ԱՍՊԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ նշված գործով դատաքննությունը դեռեւս շարունակվում է: Իրականությանը չի համապատասխանում նաեւ «Ռասկո» ԱՍՊԸ-ին ուղղված պարտքերը փակելու առաջարկը, քանի որ վերը նշված հիմքերով դեռեւս չկա որեւէ պարտավորություն, հետեւաբար որեւէ առաջարկ Մինասյանի կողմից չի արվել»:
«Ռասկո» ընկերության պատասխանի մնացյալ մասը «Առավոտի» հրապարակման հետ կապ չունի: «Ռասկոն» հարցնում է՝ ինչո՞ւ է Արմանը մեքենան այլ անձի անունով գնում, կամ արդյո՞ք կարող է գործարարը վճարումներ կատարելով գնել ավտոմեքենա վարելու իրավունք եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել