Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 26,2011 00:00

Երեկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Սահմանադրական դատարանը որոշել է հետաձգել այլ գործերի քննությունը եւ սույն գործի դատաքննությունը նշանակել է նոյեմբերի 15-ին: Որոշել է նաեւ գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով: ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գործով որպես պատասխանող կողմ է  ներգրավվել ՀՀ Ազգային ժողովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել