Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Հոկտեմբեր 26,2011 00:00

Turan գործակալությունը փորձել է պարզել, թե որ երկրներն են դեմ արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի անդամության վերաբերյալ հոկտեմբերի 25-ին կայացած քվեարկության ժամանակ:
Հիշեցնենք, որ առանց այլընտրանքի տեղի ունեցած քվեարկության ընթացքում ՄԱԿ-ի 193 անդամներից 24-ը դեմ են քվեարկել Ադրբեջանին, իսկ 13 երկիր այլ թեկնածուների են առաջադրել: Արեւմտյան դիվանագետներից մեկն ասել է, որ Ադրբեջանի դեմ քվեարկել են Եվրամիության անդամ-երկրները: Ըստ աղբյուրի, դա կապված է Բաքվի անորոշ արտաքին քաղաքական կուրսի եւ մարդու իրավունքների խախտումների հետ: «Արեւմուտքը չէր ուզում երկրորդ Պակիստան տեսնել Անվտանգության խորհրդում՝ արեւելաեվրոպական երկրի փոխարեն»,- նշել է նույն աղբյուրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել