Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԻՄ-Ը «ՍԱՌԵՑ»՝ Ի ՆՊԱՍՏ ՀՀԿ-Ի

Հոկտեմբեր 26,2011 00:00

Երեկ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ սառեցնում է իր ղեկավարած Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության գործունեությունը՝ աջակցելով Հայաստանի հանրապետական կուսակցությանը, եւ «զրոյից վերականգնում» Ազգային միացյալ կուսակցությունը: «Տրամաբանական եմ համարում առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու որոշումը՝ հաշվի առնելով, որ եւ ՀՀԿ-ն, եւ ԱԻՄ-ը նույն արմատից են սերում»,- ՀՀԿ-ին աջակցությունը հիմնավորեց Հայրիկյանը՝ հավելելով, որ աթոռի կամ պաշտոնի որեւէ ակնկալիք չունի: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Հայրիկյանը Հայաստանի զարգացման ծրագիր է ներկայացրել ՀՀԿ-ին եւ հանրապետության ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Հայրիկյանին տեղեկացրել են, որ նախագահն արդեն ծանոթացել է Հայրիկյանի ծրագրին: «Սերժ Սարգսյանը մտորումների մեջ է»,- փոխանցեց Հայրիկյանը եւ ասաց, որ առաջիկայում իրենց կպատասխանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել