Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԵՐԳ ԼՍԵԼՈՒ «ՀԱՎԵՍ» ՉՈՒՆԵՆ

Հոկտեմբեր 26,2011 00:00

\"\"

Այսօր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր նախաձեռնությամբ պատրաստվում է հանդիպել Հայաստանի ամենաբարձր ու ամենաջրառատ ջրվեժի՝ Թռչկանի ոչնչացման դեմ պայքարող խմբի անդամների հետ: Գյումրու բնապահպանական «Բիոսոֆիա» հ/կ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում նախազգուշացրեց. «Եթե այսօր նորից հին երգը երգեցին, ասացին՝ մենք թողնելու ենք 400-500 լիտր բնապահպանական թողք, ՀԷԿ-ն անպայման  սարքվելու է, մինիմումի ենք հասցնելու ազդեցությունը բնության, ջրվեժի վրա, էդ վաղուց լսված հեքիաթներ են, եւ դա կհանգեցնի լուրջ հետեւանքների»: Ըստ գյումրեցի բնապահպանի՝ այդ դեպքում ոչ միայն կթեժանան բողոքի ակցիաները, այլեւ անմիջապես դատի կտան բնապահպանության նախարարությանն ու «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին՝ բնության հուշարձանը անտեսելու ու ՀԷԿ կառուցող «Ռոբշին» կազմակերպությանը դրական փորձաքննական եզրակացություն տալու համար: Օրինախախտումների մասին Գեւորգ Պետրոսյանի պարզաբանումները ընթերցեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել