Լրահոս
Օրվա լրահոսը

Կադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, պատրաստ է հանձնվել Հաագային

Հոկտեմբեր 26,2011 22:00

Լիբիայի պաշտոնանկ արված եւ ապա սպանված առաջնորդ Մուամմար Կադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, պատրաստ է ինքնակամ հանձնվել Հաագայի Միջազգային քրեական դատարանին: Չորեքշաբթի օրն այդ մասին հաղորդեց Reuters-ը՝ վկայակոչելով Լիբիայի ազգային անցումային կառավարության ներկայացուցչին:

Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը դեռ հունիսի 27-ին էր որոշում ընդունել Մուամմար Կադդաֆիին, նրա որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին, եւ Լիբիայի հետախուզության ծառայության ղեկավար Աբուլլա աս-Սենուսսին կալանավորելու սանկցիա տալու մասին: Վերջիններս կասկածվում են մի շարք, այդ թվում՝ մարդկության դեմ հանցագործությունների մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ինտերպոլն արդեն ալ-Իսլամի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել:

Ինչ վերաբերում է Լիբիայի նախկին բռնապետի ընտանիքի անդամների գտնվելու վայրին, ապա առայժմ ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ նրա որդիներից մեկը՝ Մութասսին, սպանվել էր հոր սպանության օրը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Կադդաֆիների ընտանիքի ողջ մնացած անդամները ապաստան են գտել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31