ԱԺ հանրապետական պատգամավոր, «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովում սոցիալական,կրթության, գիտության, մշակույթի, քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մենք ունենք կոալիցիոն հուշագիր դեռեւս ընթացիկ տարվա փետրվարին ստորագրված, որում հստակ արձանագրված են որոշակի ընդհանուր քաղաքական համաձայնություններ, եւ ես կարծում եմ, մենք պետք է կարողանանք պահպանել այդ քաղաքական համաձայնությունները հանուն մեր երկրի բնականոն զարգացման, հանուն տարածաշրջանային անընդհատ աճող մարտահրավերին դիմակայելու, հանուն տարածաշրջանից դուրս նոր ձեւավորվող ձեւաչափերին Հայաստանի կայուն մասնակցության»:
Արտակ Զաքարյանի հետ Մարգարիտ Եսայանի հարցազրույցը կարդացեք «Առավոտում» առաջիկայում: