Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական Դատարանը որոշում կայացրեց հօգուտ Հայոց Ցեղասպանության պատմաբան Թաներ Աքչամի

Հոկտեմբեր 26,2011 18:40

Մարդու Իրավունքների եվրոպական դատարանը երեկ սահմանեց, որ թուրքական կառավարությունը  խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված ազատ խոսքի իրավունքը` քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով հետապնդելով դոկտոր Թաներ Աքչամին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր կարծիքը հրապարակավ արտահայտելու համար. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:

 Դոկտոր Աքչամը, որը Վորսեսթերում (Մասաչուսեթս) գտնվող  Քլարք Համալսարանի Ժամանակակից Հայոց Պատմության եւ Հայոց Ցեղասպանության ուսումնասիրության Գալուստյան/ Մուգար կենտրոնի նախագահն է, դարձել է սպառնալիքների եւ հետապնդումների թիրախ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր կարծիքներն արտահայտելու եւ հետազոտությունները հրատարակելու պատճառով: Լինելով 2007 թ. հունվարին սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի վաղեմի բարեկամը` դոկտոր Աքչամը շատ լավ գիտակցում էր Թուրքիայում արգելված այս թեմայի շուրջ խոսելու վտանգը: Հրանտ Դինքը օրը ցերեկով գնդակահարվելուց առաջ նույնպես հետապնդվում էր 301-րդ հոդվածի համաձայն: Դատարանը ընդունում է այդ կապը եւ իր վճիռում ասում է. «Տարածված համոզմունք կար, որ Հրանտ Դինքը հալածվում էր ծայրահեղականների կողմից «թուրքությունը վիրավորելու իր քրեական հանցանքի պատճառով»:
 Դատարանն իր վճռով հարգանքի տուրք մատուցեց Դինքի ժառանգությանը` ամփոփիչ խոսքում սահմանելով, որ «Հայցվորի [Թաներ Աքչամ] նկատմամբ իրականացված քրեական հետաքննումը եւ քրեական օրեսգրքի 301-րդ հոդվածը հայկական հարցի դեպքում կիրառելու թուրքական քրեական դատարանների դիրքորոշումը, ինչպես նաեւ հայցվորի դեմ իրականացվող հանրային քարոզարշավը հաստատում են այն փաստը, որ գոյություն ունի հալածանքների նշանակալից վտանգ այն անձանց նկատմամբ, ովքեր արտահայտում են «անբարենպաստ» կարծիքներ այս հարցի շուրջ և մատնանշում նաև այն փաստը, որ հայցվորին սպառնացող վտանգը իրական է՚»:
 Ամփոփելով` դատարանը նշեց, որ 301-րդ հոդվածում տեղ գտած փոփոխությունները և «թրքություն» տերմինի փոխարինումը «թուրք ազգի» արտահայտությամբ «չփոխեց կամ զգալի տարբերություն չդրեց այս երկու հասկացությունների մեկնաբանությունների միջեւ, քանի որ իրենք ընկալվել են նույն կերպ Վճռաբեկ դատարանի կողմից… [այլ կերպ ասած] նշանակալից փոփոխություն տեղի չունեցավ կամ չնպաստեց խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ընդլայնմանը»:

Ողջունելով դատարանի որոշումը` դոկտոր Աքչամը նշեց, որ «Թուրքիան պետք է սովորի, որ սեփական պատմությունն ընդունելը եւ անցյալում տեղ գտած մարդու իրավունքների խախտումների հետ համակերպվելը հանցանք չէ, այլ տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման հասնելու նախադրյալ: Ես ինքս ինձ համարում եմ թուրքական քաղաքացիական հասարակության մի մասնիկ, որը պայքարում է հանուն իրապես ազատ և ժողովրդավարական Թուրքիային: Սա տեղի չի ունենա, եթե Թուրքիան շարունակի որպես հանցագործություն որակել Հայոց Ցեղասպանության մասին քննարկումները՚»: Նա հավելեց. «Դու չես կարող հասնել հաշտեցման և խաղաղության Հայաստանի հետ, մինչ գոյություն ունի նման «թունավոր» օրենք կամ  շարունակվում է դիվանագիտական հարաբերությունների անհրաժեշտության ժխտումը»:


 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31