Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ վարկերի գործը

Հոկտեմբեր 26,2011 18:05

ՀՀ  վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիսի» մասնաճյուղի նախկին կառավարիչ Ա. Բաղդասարյանի եւ անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի վճռաբեկ բողոքները վերադարձվել են, եւ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. փետրվարի 9-ի դատավճռով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիսի» մասնաճյուղի նախկին կառավարիչ Ա. Բաղդասարյանը, նախնական համաձայնության գալով վարկային բաժնի մասնագետ Հ. Համբարձումյանի, անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի եւ «Վասարաթ» ՍՊ ընկերության տնօրենի հետ, ձեւակերպել են կեղծ վարկեր: Մասնավորապես` մասնաճյուղի վարկառուների անվամբ՝ առանց նրանց իմացության, 2006-2007թթ. ձեւակերպել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման պատրվակով վարկ հատկացնելու վերաբերյալ 198 կեղծ պայմանագրեր` 53 661 800 ՀՀ դրամ եւ 5 311 ԱՄՆ դոլար գումարի:

Գումարները փոխանցելուց հետո Խ. Շաբոյանը եւ Հ. Խաչատրյանը իրենց հաշվեհամարներին փոխանցված գումարներն ապօրինի կանխիկացրել են` իբր իրենց խանութներից ապառիկ կարգով վաճառել են կենցաղային տեխնիկա: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պատիժ է սահմանել ազատազրկում՝ 9 տարի ժամկետով եւ հօգուտ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության՝ 16 864 515 դրամի բռնագանձում, իսկ Խ. Շաբոյանի համար պատիժ է սահմանել ազատազրկում` 7 տարի ժամկետով  եւ հօգուտ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության՝ 5 637 784 դրամի բռնագանձում:

Ինչ վերաբերում է Հ. Համբարձումյանին, ապա  ընդհանուր իրավասության դատարանի` 2010թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ նրա վերաբերյալ գործի մասն անջատվել է եւ նրա նկատմամբ  հայտարարվել  հետախուզում` նկատի ունենալով,  որ գործը դատարանում քննելիս Հ. Համբարձումյանը խուսափել  եւ թաքնվել է քննությունից: Նրա նկատմամբ վարույթը կասեցվել է` մինչեւ վերջինիս հայտնաբերումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31