Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ «Գավառի բիզնես կենտրոն» հասարակական կազմակերպության «Համակարգիչ, դրա բաղկացուցիչ մասերը, ցանցեր եւ ինտերնետ» ծրագրով Գավառի Նորատուս, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Գանձակ, Գեղարքունիք եւ Սարուխան գյուղերի 360 բնակիչների համար կազմակերպվել են անվճար ինտերնետային դասընթացներ՝ «Խաղաղության կորպուսի» կամավորների աջակցությամբ:
Ըստ «Գավառի բիզնես կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Շահզադյանի՝ ծրագրի նպատակն է Գեղարքունիքի մարզի համայնքներում նպաստել համակարգչային գիտելիքների տարածմանը, բնակիչների համակարգչային հմտությունների ձեռքբերմանը եւ ինտերնետի արդյունավետ օգտագործմանը: Ծրագրի մասնակիցները արդեն իրենք կարող են համակարգչային հմտություններ ուսուցանել իրենց համայնքներում:
Տ. ՄՈՒՐԱԴՅԱՆ