Սեպտեմբերի 30-ից Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի վարույթում է գտնվում Նորաբաց գյուղի բնակիչ Մարուսյա Դանիելյանի բողոքը:
Պատասխանողները երկուսն էին՝ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքի պետ Կ. Քարամյանն ու Արարատի մարզի դատախազ Ս. Մնացականյանը:
Նրանք մերժել էին քրեական գործ հարուցել խարդախությամբ Մ.Դանիելյանի անշարժ գույքին տիրացած անձանց նկատմամբ:
Կարդացեք նաև
Եթե դատախազը չէր ներկայացել դատարան՝ պատշաճ ծանուցված լինելով, ապա քննչականը ուղարկել էր ավագ քննիչին՝ Սամվել Անդրեասյանին: Տարօրինակ էր, որ պետը, ում գործողություններն են վիճարկվում դատարանում, լիազորագիր էր տվել իր այն ենթակային, որը մի անգամ այս քրեական գործի հարուցումը մերժել է: Այսինքն, ըստ Մ.Դանիելյանի՝ եղել է շահագրգիռ կողմ:
Դատավորը գտավ, որ պատասխանողը պատշաճ չէ, ուստի հետաձգեց նիստը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ