Հոկտեմբերի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում կկայանա «Գրագողությունը հայաստանյան բուհերում. ինչպե՞ս քանդել թնջուկը» հետազոտության ներկայացումը: Հետազոտությունն իրականացվել է «Խաչմերուկ բանավիճային ակումբ» հ/կ կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Ծրագրի ղեկավարն է հետազոտող Տիգրան Մաթոսյանը:
Ըստ հետազոտության հեղինակների, «Հայաստանի բուհական համակարգում ամբողջությամբ չեն գիտակցված գրագողության հետեւանքները, գոյություն չունի երեւույթի նկատմամբ մեկ ընդհանուր ինստիտուցիոնալ մոտեցում, իսկ բուհական համակարգն ուսանողին բավարար չափով չի իրազեկում գրագողության վտանգների մասին: Բուհական համակարգը գործնականում չի խրախուսում ուսանողի ինքնուրույն մտածելակերպը եւ չի զինում համապատասխան գիտելիքներով՝ ինքնուրույն գրավոր աշխատանք կատարելու համար»: Հետազոտողն իրագործել է գրագողության երեւույթի խորքային վերլուծություն: