Բրազիլիայի Գերագույն դատարանը արտոնել է երկրի սպորտի նախարար Օրնալդո Սիլվայի /լուսանկարում/ նկատմամբ հետաքննություն սկսել: Վերջինս կասկածվում է կոռուպցիայի մեջ ներքաշված լինելու մեջ: Այդ մասին հաղորդում է BBC-ին:
Սիլվան պատասխանատու է 2014 թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Բրազիլիայում անցկացնելու նախապատրաստությունների համար: Նա կասկածվում է այն բանում, որ ապօրինաբար յուրացրել է միլիարդավոր դոլարներ, որոնք հատկացված են եղել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների սպորտային դաստիարակության ծրագրի համար:
Նախարարն ինքը առաջադրված մեղադրանքը կտրականապես հերքում է:
Կարդացեք նաև
Այն բանից հետո, երբ հունվարին Բրազիլիայի նախագահի պաշտոնը ստանձնեց Դիլմա Ռուսսեֆֆը, կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեղադրանքով հրաժարական է տվել կառավարության արդեն չորս նախարար: