Թուրքիայի Իզմիթ քաղաքում շարունակվում է շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան, որտեղ գերազանց է հանդես գալիս Հայաստանի հավաքականը: Մեր քառյակը՝ մարզիչ Արսեն Եղիազարյանի ղեկավարությամբ, երեկ առավոտյան մրցահերթում 4:0 խոշոր հաշվով ջախջախեց երկրորդ տեղում ընթացող Վրաստանի իր հասակակիցներին եւ մրցաշարային աղյուսակում ավելի ամրապնդեց առաջատարի դիրքերը: «Չոր» հաշիվն ապահովեցին միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը, ինչպես նաեւ Տիգրան Հարությունյանն ու Զոհրակ Ապրեսյանը:
Աշոտ Հակոբյան
Կարդացեք նաև