Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճապոնիայի ցունամիի հետեւանքները «լողում» են Խաղաղ օվկիանոսում

Հոկտեմբեր 26,2011 15:57

Ճապոնիայում այս տարվա մարտի 11-ին տեղի ունեցած ցունամիի ավերածությունների թողած «հետեւանքները»  մոտենում են Հավայան կղզիներին: Խաղաղ օվկիանոսի ջրերը կլանել են շուրջ 5-20 տոննա աղբ` կահույքի մասեր, ձկնորսական նավակներ, սառնարաններ, որոնք արագորեն շարժվում են Խաղաղ օվկիանոսով:

 

Հավայան կղզիների համալսարանի հետազոտողները հետեւել են ավերակների շարժին եւ նրանց գնահատմամբ՝ արդեն հաջորդ երեք տարիների ընթացքում դրանք կարող են մոտենալ ԱՄՆ – ի արեւմտյան ափին: Այդ մասին գրել է  բրիտանական Daily Mail պարբերականը: «Մենք ունենք, կոպիտ հաշվարկներով, Ճապոնիայից հոսող 5- 20 մլն տոննա աղբ»,- պարբերականի հետ զրույցում հայտարարել է համալսարանի գիտաշխատող Ջան Հաֆները:

Նրա փոխանցմամբ, ռուսական  ուսումնական STS Pallada նավի անձնակազմի անդամներն անցած  ամիս Միդուեյ կզու մոտով անցնելիս, Ճապոնիայից 2000 մղոն հեռավորությամբ տարատեսակ առարկաներ են տեսել՝ կահույքի կտորներ, որոշ սարքեր, ամեն բան, ինչ կարող է ջրի երեսին լողալ, նաեւ ձկնորսական նավակ են վերցրել: 20 ֆունտ երկարությամբ նավակի վրա ներկով գրված է եղել «Fukushima»: «Դա իսկապես մեր առաջին փաստարկված զեկույցն է ցունամիի հետեւանքներով առաջացած աղբի վերաբերյալ», – ասել է գիտաշխատողը:

 

Հիշեցնենք, որ  մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս- արեւելքում տեղի ունեցած տարերային աղետի՝ 9.0 մագնիտուդով երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով 20,000 մարդ զոհվել կամ անհետ կորել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31