Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ նախագահի եղբայրը պրոռեկտոր կդառնա՞

Հոկտեմբեր 26,2011 13:05

«Առավոտի» տեղեկություններով, առաջիկայում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս Միհրդատ Հարությունյանը, ով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հորեղբոր տղան է, հնարավոր է՝ օրերս նշանակվի նույն բուհի պրոռեկտոր: Ըստ մեր աղբյուրի, Տնտեսագիտականի ռեկտոր Կորյուն Աթոյանը արդեն նման հրահանգ է ստացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից:
Մ. Հարությունյանը 66 տարեկան է, սակայն դա չի խանգարի պրոռեկտոր նշանակվելուն, որովհետեւ օրենքով կարգավորված չէ, թե ով իրավունք ունի հավակնել այդ պաշտոնին:
Հիշեցնենք, որ Մ. Հարությունյանը շուրջ 20 տարի պրոռեկտոր աշխատել է Տնտեսագիտականի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի օրոք, եւ ասում են՝ այդ շրջանում հենց ինքն էլ եղել է փաստացի ռեկտորը: Դրանից հետո Մ. Հարությունյանը Յու. Սուվարյանի հետ միասին հավակնում էր ռեկտորի պաշտոնին, սակայն չունենալով գիտությունների դոկտորի աստիճան, վերջին պահին հանեց իր թեկնածությունը, եւ ռեկտոր ընտրվեց Յու. Սուվարյանը: Վերջինիս եւ Գագիկ Հարությունյանի եղբոր ջրերը չկարողացան մի «առվով հոսել», ու Սուվարյանը խոչընդոտեց, որ Միհրդատ Հարությունյանը դառնա մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, ավելին՝ գիտխորհուրդ հրավիրեց եւ հայտարարեց, թե նրա պրոֆեսորությունը կեղծ է, քանի որ Հարությունյանը չունի հրատարակած մենագրություն, ինչը պարտադիր պայման է: Մ. Հարությունյանն էլ հայտարարել էր, թե մենագրությունը կա, ուղղակի ռազմական գաղտնիք է պարունակում, դրա համար «հանրային» չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31