Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ՝ ԸՆԴԴԵՄ ՑԻՆԻԿՆԵՐԻ

Հոկտեմբեր 26,2011 12:12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիայից դուրս չի գալիս, որովհետեւ կուսակցությունում գիտեն իրենց գլխի գալիքը՝ «բիզնեսները ձեռքներից կառնեն»: Երեկվա ասուլիսում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ հիշեցնելով, որ նման ձեւով վարվեցին նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ, որ հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին. «Հայաստանում բիզնես չկա, դա նաեւ ցույց է տալիս, որ գործարար էլ չկա: Այդ հարթությունը ստեղծված չէ գործարարության հիման վրա, այլ՝ պետական իշխանությունը կապիտալի վերածելու մեխանիզմի վրա: Լավ էլ գիտեն, որ հարկային ստուգման դեպքում՝ ի՞նչ բիզնես, ի՞նչ բան, Հայաստանում չկա իրավական պետություն»: Պարոն Բագրատյանն անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցուն հարկային արտոնություններ տրամադրելու մասին ԱԺ ներկայացված օրենսդրական նախագծին, ասաց, որ այդ որոշումը «բացարձակ հիմարություն է»:
Նրա համոզմամբ, ինչքան «հզորանա եկեղեցին, այնքան թուլանալու է պետությունը»: Պարոն Բագրատյանը դժգոհ է նաեւ մրցունակության ինդեքսով Հայաստանի զբաղեցրած հորիզոնականներից: Այս հարցում էլ նախկին վարչապետը վստահ է, որ լուրջ առաջընթաց չի գրանցվում՝ 98-րդ տեղից Հայաստանը բարձրացել է 92-րդ տեղը, բայց 3 տարի առաջ հենց 74-ից էր հասել 98-րդ տեղ: Նրա խոսքերով, ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 183 երկրների շարքում 140-րդն է: «Այնտեղ, որտեղ վատացում ունենք, ի՞նչ իրավունք ունի ասի՝ լավացում կա: Գոնե լռի: Դուք պետք է գնաք վարչապետի մոտ, ասեք՝ այ ընկե՛ր, քեզ ո՞վ է թույլ տվել, դու կարող ես վատ վարչապետ լինել, բայց ցինիկ լինելու իրավունք ո՞վ է քեզ տվել: Հայաստանի քաղաքացին պիտի ասի՝ ես ցինիկներին դեմ եմ»,- հավելեց Բագրատյանը: Ինչ վերաբերում է Թուրքմենստանի նախագահի խորհրդականի պաշտոնը ստանձնելու լուրերին, Հ. Բագրատյանը «Առավոտի» հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Մեր հարցին նա միայն պատասխանեց, որ նման խոսակցություններն իրեն ծանոթ չեն ու չի ցանկանում մեկնաբանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31