Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երթուղայինների վիճակը չի փոխվում

Հոկտեմբեր 26,2011 12:08

Վերջերս Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտի ոլորտում օրեր շարունակ մոնիթորինգներ արեց՝ մայրաքաղաքի տրանսպորտի իրական վիճակը պարզելու համար: Որպեսզի հասարակական տրանսպորտի խնդիրներին ոլորտի պատասխանատուները առավել մոտիկից ծանոթանան՝ ստիպված եղան իջնել իրենց ծառայողական մեքենաներից եւ մի քանի անգամ երթեւեկել միկրոավտոբուսներով:
Որոշակի պատկեր ձեռքի տակ ունենալով, մայրաքաղաքի տրանսպորտի պատասխանատուները մի շարք երթուղագծերի տերերին նկատողություն արեցին: Վերջիններս էլ խոստացան թերությունները շտկել՝ բարեկարգ միկրոավտոբուսով գիծ դուրս գալ, մաքուր, սափրված, կոկիկ եւ չծխող վարորդներով երթուղին սպասարկել, ընթացքի ժամանակ բարձր երաժշտություն չմիացնել եւ այլն: Սակայն «մինի» բարեփոխումներով հարցն ըստ էության չի լուծվում, եւ ուղեւորները շարունակում են հասարակական տրանսպորտի պատճառով անհարմարություններ կրել:
Աշնան այս ցրտին՝ օրերս առանց պատուհանի ապակու էր երթեւեկում թիվ 45 երթուղու միկրոավտոբուսներից (Տ 29 20) մեկը: Քաղաքի մի ծայրից մյուսը գնացող ուղեւորներն ուղղակի ցրտահարվում էին, սակայն վարորդը չէր շտապում գծից դուրս գալ եւ թերությունը վերացնել: Նշենք, որ այս երթուղու միկրոավտոբուսները երթեւեկում են բավականին ծանրաբեռնված, մեքենաներն էլ անբարեկարգ են:
«Առավոտը» պարբերաբար դժգոհություններ է ստանում նաեւ թիվ 13 եւ Նորք-Մարաշը սպասարկող թիվ 22 երթուղայիններից: Ուղեւորների ներկայացմամբ, քաղաքապետարանի նախաձեռնած բարեփոխումները պարզապես շրջանցել են այս երթուղագծերը: Մասնավորապես թիվ 22-ը երթեւեկում է գերբեռնված՝ ամեն օր վտանգելով հարյուրավոր մարդկանց կյանքեր: Այս երթուղագծի վարորդները նույնպես  ծխում են: Նկատենք, որ թիվ 22-ը պատկանում է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին:
Նշենք, որ արդեն բավականին ժամանակ է, որ քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ երթուղայինների ցանցը պետք է փոխարինվի միջին եւ մեծ տարողունակությամբ ավտոբուսներով: Իսկ մինչ այդ, մեր օրենքը թույլ չի տալիս երթուղագիծը սպասարկել կեղտոտ, մաշված ու վտանգավոր վիճակում գտնվող երթուղայիններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31