Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆԱԼ

Հոկտեմբեր 26,2011 11:19

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի 300 զինվորներ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո չեն կարողանում տուն վերադառնալ: Ինչպես տեղեկացնում է tert.am-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը», զինվորների գործով հետաքրքրվել է ռուսական դատախազությունը: Հարավային ռազմական օկրուգի դատախազությունում հայտնել են, որ զորացրված զինծառայողները չեն կարողանում տուն վերադառնալ տրանսպորտի բացակայության պատճառով:
Դատախազությունը Զինվորների մայրերի կոմիտեի ներկայացուցիչների հետ ուսումնասիրում է ստեղծված իրավիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել