Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷՍ ՏԵՄՊԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԷԼ ԿԴԱՌՆԱ

Հոկտեմբեր 26,2011 11:18

Երեկ՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի 193 երկրներից 155-ի աջակցությամբ ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ երկու տարի ժամկետով, Հայաստանում սկսեցին բարձրաձայնել, թե նա գնել է իրեն կողմ քվեարկած երկրներին: «Դա գերագնահատված գործոն է, որովհետեւ, ի վերջո, ՄԱԿ-ում որեւէ երկրի ներկայացուցչի քվեարկելը որոշում է ոչ թե անձամբ ներկայացուցիչը, այլ այդ երկրի բարձրագույն իշխանությունը. մի երկրում՝ նախագահը, մյուսում՝ վարչապետը կամ խորհրդարանը: Եթե Ադրբեջանը կարող է 155 պետության նախագահի, վարչապետի կամ խորհրդարանի կաշառել… ուրեմն՝ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն էլ կդառնա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել