Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՁՆԵԼ

Հոկտեմբեր 26,2011 11:15

Երեկ պաշտոնական այցով Երեւան ժամանած Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն վաղ առավոտյան իր հարգանքի տուրքն է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին: «Երբ դեռեւս սենատոր էի, պարտավորություն ստանձնեցի, որպեսզի Ֆրանսիայում օրենքով ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Այսօր պարտավորություն եմ ստանձնել, որպեսզի Ֆրանսիան ընդունի մի օրենք, որը պատժի հայերի ցեղասպանության ժխտողական ցանկացած դրսեւորում: Արդեն 10 տարի է, ինչ Փարիզի քաղաքապետն եմ ու այդ ողջ ընթացքում, յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին խորհրդանշական մի միջոցառում ենք կազմակերպում, որով Փարիզն իր հարգանքի տուրքն է մատուցում Ցեղասպանության զոհերին, հայ ժողովրդին»,- նշել է Բերտրան Դելանոեն:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետեւ Փարիզի քաղաքապետը մասնակցել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության միջոցներով կահավորված Երեւանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի լինգոֆոնային դասարանի հանդիսավոր բացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել