Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԱՅՈՒՆ ԱՃ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Հոկտեմբեր 26,2011 11:09

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին,  հայտարարեց. «Երկկողմ հարաբերություններում մեզ հաջողվել է կայուն աճ ապահովել բոլոր ուղղություններով՝ շարունակվում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, երկու երկրների միջեւ իրականացվում են նոր տնտեսական նախագծեր եւ ընդլայնվել են շփումները հումանիտար ոլորտում: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հայ-ռուսական հարաբերությունների մեխը հանդիսանում է ռազմատեխնիկական եւ քաղաքական սերտ համագործակցությունը, որի մասին նախագահ Սարգսյանը նշել է հետեւյալը. «ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության շնորհիվ ստեղծվել է մարտունակ բանակ, որն ի վիճակի է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ամբողջությամբ իր վրա վերցնել պատասխանատվությունը ԼՂՀ ժողովրդի անվտանգության համար»:
Միաժամանակ ՀՀԿ մամուլի խոսնակը  չմոռացավ Ադրբեջանի իշխանություններին  հերթական խորհուրդը տալ. «Ալիեւյան կլանը Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու փաստը ներկայացնում է որպես մեծ հաջողություն, մինչդեռ նշեմ, որ այստեղ մենք գործ ունենք մտացածին քարոզչության հետ.
1. Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա այս փաստը չի կարող որեւէ լուրջ ազդեցություն ունենալ, քանի որ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, եւ նրանց կարծիքը համահունչ է Հայաստանի դիրքորոշման հետ:
2. Ոչ մշտական անդամ դարձավ նաեւ Պակիստանը, որի թե ներքին իրավիճակը եւ թե ահաբեկիչների հետ հարաբերությունները գաղտնիք չեն, եւ չեմ կարծում, որ միջազգային հանրությունը նրանց համարում է կայացած պետություն:
Եվ, վերջապես, Ադրբեջանի օգտին քվեարկել են իսլամական երկրները եւ տասնյակ երրորդ աշխարհի երկրներ, որոնց, կարծում եմ, հրապուրել է Բաքվի նավթի կանաչ հոտը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31