ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, թե սառեցնում է իր ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության գործունեությունը եւ աջակցում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
«ՉԻ»– Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե հնարավոր է սառեցնել միայն դաշնակցականների անդամությունը, գարեջուրը (հոսող ջրի տակ դնելով) եւ խաշը («խալադեց» սարքելու համար»: Հիմա ահա պարզվում է, որ ԱԻՄ գործունեությունն էլ է հնարավոր սառեցնել (իբր մինչեւ հիմա սառած չէր): Այսինքն՝ ԱԻՄ-ում Պարույր Հայրիկյանից բացի այլ մարդ չկա, ու ինքն է որոշում. կուզի՝ կսառեցնի, չի ուզի՝ չի սառեցնի: Կամ էլ՝ կուսակցությունում ուրիշ մարդիկ էլ կան, բայց ինքը նրանց կանչել է ու ասել. «Վերջ, ես ձեզ սառեցնում եմ ու գնում Սերժ Ազատիչին աջակցելու»:
Կարդացեք նաև
Զավեշտն այն է, որ Պարույր Հայրիկյանն արդեն ՀՀԿ-ին մի ծրագիր է ներկայացրել, որը Հայաստանը բացառիկ երկիր է դարձնելու աշխարհում: Նկատենք, որ եթե այդ ծրագիրն ընդունվի, Հայաստանը հենց միայն դրանով իսկ բացառիկ երկիր կդառնա: Որովհետեւ մյուսներն ընդամենը ձգտում են նորմալ երկիր դառնալ: