Այսօր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր նախաձեռնությամբ պատրաստվում է հանդիպել Հայաստանի ամենաբարձր ու ամենաջրառատ ջրվեժի՝ Թռչկանի ոչնչացման դեմ պայքարող խմբի անդամների հետ: Գյումրու բնապահպանական «Բիոսոֆիա» հ/կ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում նախազգուշացրեց. «Եթե այսօր նորից հին երգը երգեցին, ասացին՝ մենք թողնելու ենք 400-500 լիտր բնապահպանական թողք, ՀԷԿ-ն անպայման սարքվելու է, մինիմումի ենք հասցնելու ազդեցությունը բնության, ջրվեժի վրա, էդ վաղուց լսված հեքիաթներ են, եւ դա կհանգեցնի լուրջ հետեւանքների»: Ըստ գյումրեցի բնապահպանի՝ այդ դեպքում ոչ միայն կթեժանան բողոքի ակցիաները, այլեւ անմիջապես դատի կտան բնապահպանության նախարարությանն ու «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին՝ բնության հուշարձանը անտեսելու ու ՀԷԿ կառուցող «Ռոբշին» կազմակերպությանը դրական փորձաքննական եզրակացություն տալու համար: Օրինախախտումների մասին Գեւորգ Պետրոսյանի պարզաբանումները ընթերցեք վաղվա «Առավոտում»: