Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մամուլ. Եկեղեցին ունի համաճարակային կենտրոնի շենք: Եվ ոչ միայն

Հոկտեմբեր 26,2011 10:41

ՀՀ կառավարությունը, ինչպես տեղեկացրել ենք, խորհրդարան է ուղարկել նախագիծ, որով նախատեսվում է հարկային արտոնություններ տալ եկեղեցուն: Ըստ նախագծի, Հայ առաքելական եկեղեցին ազատվում է գույքահարկից եւ հողահարկից: Օրինագծին կիր խորհրդարան է ուղարկվել նաեւ եկեղեցու սեփականությունների ցանկը, որը, ինչպես նշել է Մայր աթոռի դիվանը, խիստ նախնական է: Նախնական այդ ցանկը իսկական բացահայտում էր պատգամավորների եւ լրագրողների համար: Դրանից տեղեկանում ենք, որ Մայր աթոռն ունի դռների եւ պատուհանների արտադրամաս, կինոթատրոն՝ Չարենցավանում, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան, սրճարան՝ Գյումրիում, ֆուտբոլի մարզադաշտ՝ իր շրջակա կառույցներով՝ 11 կտոր: Մայր աթոռն ունի կաթողիկոսական վիլլա Բաղրամյան փակուղի 1 հասցեում, տրակտորային կայան՝ Տավուշի մարզում, պանսիոնատներ, առողջարաններ, առանձնատներ, հակահամաճարակային կենտրոնի շենք, ատամնաբուժական դիսպանսեր, տասնյակ բնակարաններ, տնամերձ հողամասեր, ջրավազան, ավտոկանգառ, անասնաշենք, հասարակական զուգարաններ…

 

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31